Կայացել է Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շվեյցարական կողմի միջնորդությամբ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Այս մասին տեղեկությունը տարածում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Հանդիպումը կայացել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ոչ պաշտոնական պայմաններում:
Երեկ, տարածվել էր արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի մեկնաբանությունը, որում նա հայտարարում էր, որ Շվեյցարիայի կողմից հնչել է հետաքրքիր առաջարկ, նրանց կողմից տեղի կունենար հաղորդակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի տրվեր օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը քննարկելու հնարավորություն, թեկուզ՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձևաչափի շրջանակներում: