Կախա Քեմոկլիձե. Հանդիպման մասնակից բոլոր կողմերս համաձայնեցինք, որ պետք է ձեռնարկել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջոցներ
Հանդիպումն անցկացվել է կառուցողական միջավայրում և կա դրական տեղաշարժ,- այս մասին հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար Կախա Քեմոկլիձեն՝ Չորչանա գյուղի մոտ անցկացված հանդիպումից հետո:
Ինչպես նշել է Քեմոկլիձեն, հանդիպման մասնակից բոլոր կողմերը համաձայնել են, որ իրավիճակի լիցքաթափման համար պետք է արվեն քայլեր:
«Բացի այդ, հաջորդ շաբաթվա ընթացքում Էրգնեթիում անցկացվելու է ևս մեկ տեխնիկական բնույթի հանդիպում, որտեղ կգրանցենք մեր դիրքորոշումը: Չնայած տարբեր դիրքորոշումների, հանդիպման ընդհանուր նպատակը իրավիճակի լիցքաթափումն էր»,- հայտարարել է Քեմոկլիձեն:
Նրա խոսքով, անցակետի տեղակայման վայրի մասին կա այն տարակարծությունը, որն ունեն դե ֆակտի իշխանությունը և կենտրոնական իշխանության ներկայացուցիչները:
«Մենք միմյանց հետ կիվեցինք տարբեր դիրքորոշումներով»,- հայտարարել է Քեմոկլիձեն:
Ինչ վերաբերում է վերջնագրի լեզվով խոսելուն, Քեմոկլիձեն նշել է, որ նրա գործընկերները նշել են, որ իրենց նպատակը չի եղել վերջնագրի լեզվով խոսելը: