Կարծում եմ կորոնավիրուսի տարածման գագաթնակետում ենք, եթե շատ չթուլանանք, հնարավոր է երկու շաբաթվա ընթացքում վարակը սկսի հետշարժում. Ամիրան Գամղրելիձե
Կարծում եմ կորոնավիրուսի տարածման գագաթնակետում ենք, եթե շատ չթուլանանք, հնարավոր է երկու շաբաթվա ընթացքում վարակը սկսի հետշարժում. Ամիրան Գամղրելիձե

Այսօր մենք գտնվում ենք գագաթնակետային շրջանում, որի մասին մենք խոսում էինք, որ ապրիլի վերջից մայիսի առաջին երկու շաբաթը, քիչ ավելին, հնարավոր է լիներ գագաթնակետային ժամանակաշրջան, որից հետո պետք է սկսվեր անկումը, – այս մասին հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն, Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:

Այդ պատճառով, Գամղրելիձեն ասել է, որ այս փուլում երկրում գործող սահմանափակումները մեղմելու մասին խոսք չկա:

Ըստ նրա, երկրում աճել է շնչադիմակ կրելու մակարդակը, ինչը համավարակաբանական տեսանկյունից պաշտպանության լավագույն միջոցն է:

«Ուրախալի է, որ վերջին տվյալների համաձայն, շնչադիմակ կրելու տեմպը 76 տոկոս է, ինչը իդեալական չէ, բայց շատ ավելի բարձր է, քան ապրիլի սկզբին էր: Մարդիկ ավելի ու ավելի շատ են օգտագործում շնչադիմակ, որը պաշտպանության լավագույն միջոցն է: Այդ պատճառով մենք դեռ չենք խոսում այլ սահմանափակումների թուլացման մասին, քանի որ մենք գտնվում ենք գագաթնակետային ժամանակաշրջանում: Բացի այդ, ցավոք, այսօր մենք ունեցել ենք մահվան ամենաբարձր ցուցանիշը դեկտեմբերից ի վեր, դա էլ էինք ասում: Շատ չափանիշներում կանխատեսումը դժկամ է, բայց ըստ որոշ չափանիշների մենք կարծում ենք, որ մենք գտնվում ենք գագաթնակետային ժամանակաշրջանում, և եթե պաշտպանենք ամեն ինչ, և չենք թուլանա, վարակը երկու շաբաթվա ընթացքում պետք է աստիճանաբար սկսի թուլանալ», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: