Կառավարության վարչակազմը Պանկիսիի կիրճում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ տարածել է հայտարարություն
Կառավարության վարչակազմը Պանկիսիի կիրճում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ տարածել է հայտարարություն

Կառավարության վարչակազմը Պանկիսիի կիրճում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ տարածել է հատուկ հայտարարություն:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, ցանկացած տիպի բռնության և ապակայունացնող գործողության հանդեպ իշխանությունները լինելու են ադեկվատ, և լինելու է արձագանք օրենքի սահմաններում:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Վրաստանի էներգոանվտանգությունը և էներգոանվտանգությունը իշխանությունների հիմնական առաջնահերթություններից մեկն է, որը պետք է իրականացվի միջավայրի վրա ճնշման գործոնների և տեղացիների հետաքրքրությունների մաքսիմալ նախատեսմամբ:

Հենց այդ հետաքրքրությունների նախատեսմամբ, ՍՊԸ «Փերին» Ախմետայի մունիցիպալիտետում, սկսել էր փոքր չափսի ՀԷԿ-ի ՝ «Խադոր 3» շինարարությունը, որի ուժգնությունը կազմելու է 5 մեգավատ: Ծրագրված է նաև երկրորդ ՀԷԿ-ի շինարարությունը: Երկու ՀԷԿ-էրի կողմից մշակված էլեկտրաէներգիան կազմելու է 160 միլիոն կիլովատ ժամ, իսկ ընդհանուր ներդրումը 40 մլն. դոլարից ավել է, որն տեղական տնտեսությունում լինելու է կարևորագույն կոնտրիբուցիա: Խոսքը վերաբերում է փոքր, կանաչ ՀԷԿ-ի շինարարությանը, որը չի նախատեսում կուտակում, ինչպես նաև չի վերաբերելու մասնավոր սեփականությանը և չի ազդելու էկոլոգիայի վրա:

Պետք է նշվի, որ ՀԷԿ-ի շինարարության հետ մեկտեղ ընկերությունը պարտավորվել էր կիրճում իրականացնել բազմաթիվ սոցիալական ծրագրեր: Կոնկրետ, ընկերությունը պետք է բարեկարգեր կիրճում վնասված ենթակառուցվածքները: Դա նշանակում է, որ նախագծի իրականացման ժամանակ ստեղծվելու էին աշխատատեղեր: Զուգահեռաբար հիմնվելու էր հատուկ հիմնադրամ, որը հոգալու էր տեղացիների կարիքների համար:

Այդ պատճառով Պանկիսիի կիրճ, վարչապետի կարգադրությամբ մեկնել են ՝ փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին, միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և տարածաշրջանային զարգացման հարցերով վարչապետի խորհրդատու Սոզար Սուբարին: Սադրանքները և բռնիչ գործողությունները, որոնք տեղի են ունեցել ոստիկանության նկատմամբ անընդունելի են: Կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ նման գործողություններից»,-ասված է հայտարարության մեջ: