Կառավարության գրասենյակի մոտ (եվրոպական Վրաստանի» երիտասարդական կազմակերպության անդամները անց են կացրել ցույց
Կառավարության գրասենյակի մոտ (եվրոպական Վրաստանի» երիտասարդական կազմակերպության անդամները անց են կացրել ցույց

Կառավարության գրասենյակի մոտ (եվրոպական Վրաստանի» երիտասարդական կազմակերպության անդամները անց են կացրել ցույց:

Նրանց խոսքով, իշխանություններին չի հաջողվել դիմադրել մարտահրավերներին: Ցուցարարները նշել են, որ դա ամենից շատ արտացոլվել է լարիի փոխարժեքի վրա:

«Այսօր մենք եկել ենք վարչակազմի մոտ, ցույց տալու, որ ունենք ամբողջովին սուզված կառավարություն, որը չի կարողացել դիմակայել ոչ մի մարտահրավերի: Ոչ համավարակին, ոչ տնտեսական ճգնաժամին, ոչ գործազրկությանը և աղքատությունը այս երկրում: Նրանց ձախողումը երևում է լարիի փոխարժեքի վրա, որն իրենց կառավարման ընթացքում արժեզրկվել է 60 տոկոսով: Այս պաստառի վրա կարող եք տեսնել այս անպատասխանատու կառավարության անդամների հայտարարությունները լարիի փոխարժեքի վերաբերյալ: Նրանք այս խնդրի մեջ մեղադրում են բոլորին, բացի իրենցից: Մենք այսօր եկել ենք այստեղ, որ ասենք, որ լարին արժեզրկվել է հենց  կառավարության պատճառով, սակայն կառավարությանը, բացի մեկ մարդու ՝ Բիձինա Իվանիշվիլիի կարծիքից բացի ոչինչ չի հետաքրքրում: Հենց դրա համար ենք բերել այս թանկարժեք թղթադրամները Բիձինա Իվանիշվիլիի պատկերով»,- ասել է Եվրոպական Վրաստանի երիտասարդ խոսնակ, Թաթիա Վախտանգաձեն: