Ջորջ Սորոս. «Facebook»-ը Դոնալդ Թրամփին օգնում է 2020 թվականի ընտրություններում վերընտրվել նախագահ
Ջորջ Սորոս. «Facebook»-ը Դոնալդ Թրամփին օգնում է 2020 թվականի ընտրություններում վերընտրվել նախագահ

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Դավոսի տնտեսական համաժողովին ելույթի ժամանակ հայտարարել է, որ սոցիալական ցանցը Դոնալդ Թրամփին օգնում է հաղթել 2020 թվականի ընտրություններում, իսկ փոխարենը, նախագահը «ֆեյսբուքին» առաջարկում է «հովանավորություն»:

«Շատ վրդովված եմ 2020 թվականի ընտրությունների հնարավոր արդյունքներով, քանի որ «ֆեյսբուքն» արդեն աշխատում է, որպեսզի Թրամփը կրկին դառնա նախագահ, իսկ փոխարենը՝ Թրամփը կպաշտպանի «ֆեյսբուքին»:

Սորոսը քնանդատել է նաև Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինին, Հնդկաստանի նախագահ Նարենդա Մոդիին, ինչպես նաև՝ Բրազիլիայի նախագահին և Հունգարիայի վարչապետին:

Նա Չինաստանի առաջնորդին անվանել է «իշխանապետ», իսկ Թրամփին՝ «նարցիս»: