Իվերի Մելաշվիլին ստորագրել է ամեն բան, ինչ պահանջել է Ադրբեջանի կողմը, ո՞ր նշանով է նա հերոս. Վարդապետ Անդրիա Ջաղմաիձե
Իվերի Մելաշվիլին ստորագրել է ամեն բան, ինչ պահանջել է Ադրբեջանի կողմը, ո՞ր նշանով է նա հերոս. Վարդապետ Անդրիա Ջաղմաիձե

Պատշաճ կերպով գծված սահմանը նշանակում է, այն իրականության արտացոլում, որում Դավիթ Գարեջիի՝  Չիչխիտուրիի և ՈՒդաբնոյի համալիրները գտնվում են Վրաստանի տարածքում,- այս մասին հայտարարել է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, վարդապետ Անդրիա Ջաղմաիձեն:

Ըստ նրա, թե ինչ ճանապարհներով կապահովի սահմանի ճիշտ գծումը կառավարությունը, Վրաստանի պատրիարքարանը չի կարող միջամտել դրան:

«Վրաստանի դիրքորոշումը չի կարող այլ լինել, քան այն, որ մենք պետությունից ակնկալում ենք կառուցողական ու հետևողական քայլեր` սահմանը պատշաճ կերպով գծելու մեջ: Պատշաճ կերպով գծված սահմանը նշանակում է, այն  իրականության արտացոլում, որում Դավիթ Գարեջիի՝  Չիչխիտուրիի և ՈՒդաբնոյի համալիրները գտնվում են Վրաստանի տարածքում: Մենք չենք խառնվելու, թե պետությունն ինչ ճանապարհներով է դա անելու, բայց արդյունքը պետք է լինի միանշանակ արդար:

Մենք շատ մեծ սպասելիքներ ունենք: Կարծում եմ, հասարակության համար մինչ այժմ պետք է որ լինեին որոշ նորություններ և տեղեկություններ այն մասին, թե ինչի համար ենք մենք օգտագործում այս նոր հանգամանքները: Հնարավորություն ընձեռվեց բանակցային սեղանին դնել ավթենտ քարտեզներ, և ինչ է տեղի ունենում, ադրբեջանական կողմի հետ բանակցություններ կա՞ն: Նախատեսվու՞մ է համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը:  Հասարակությունն այդ մասին դեռ ոչինչ չգիտի: Կարծում եմ, այսքանը հետաձգելը ճիշտ չի լինի: Անհրաժեշտ է, որ պետությունը հայտարարի այդ մասին», – հայտարարել է Ջաղմաիձեն:

Վարդապետը մեկնաբանել է նաև Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալ, Իվերի Մելաշվիլիի հայտարարությունը և նշել, որ «անպատեհ է այս տարիքի մարդու կողմից ոչ պատշաճ կերպով խոսել հոգևորականության մասին»:

Ըստ նրա, Իվերի Մելաշվիլին ստորագրել է ամեն բան, ինչ պահանջել է Ադրբեջանի կողմը, և անհասկանալի է ո՞ր նշանով է նա հերոս: