Իսրայելում Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց
Իսրայելում, վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց:
Ցույցարարները ընտրություններից երեք օր շուտ, պահանջում էին Բենիամին Նեթանյահուի իշխանության ավարտը:
Ըստ «Ռոյթեր» լրատվական գործակալության, վարչապետի նստավայրի մոտ տեղի ունեցած ցույցը շատ ավելի մեծ էր, քան նախորդ տարի կազմակերպված բողոքը:
Իսրայելում մարտի 23-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Վերջին երկու տարվա ընթացքում սա երկրում չորրորդ արտահերթ ընտրություններն են: