Իշխող թիմը աշխատել է մաքսիմալ, շատ լավ կոորդինացված. Գիորգի կվիրիկաշվիլի
Իշխող թիմը աշխատել է մաքսիմալ, շատ լավ կոորդինացված. Գիորգի կվիրիկաշվիլի

Ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիայի երեկվա որոշումը շատ օպտիմալ էր,- այս մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, Թբիլիսիում զարգացած իրադարձությունները մեկնաբանելիս:

Նրա խոսքերով իշխող թիմը գործել է առավելագույնս կոորդինացված:

«Իշխող թիմը գործել է առավելագույնս կոորդինացված, գործընթացին ներգրավված էին, ինչպես գործադիր իշխանությունների և խորհրդարանի, այնպես էլ Թբիլիսիի մունիցիպալիտետի ներկայացուցիչները: Որոշումները, որոնք ընդունվել են երեկ, կոնկրետ նախարար Գախարիայի կողմից, շատ օպտիմալ էին այն իրավիճակում, որում մենք գտնվում էինք:

Շատ ակտիվ էր նաև Կախա կալաձեն, խորհրդարանի նախագահը, ես անձամբ: Արդյունքում ստացանք այն, որ կանխեցինք դիմակայությունը և ընդունվել են ճիշտ որոշումներ: Մնացածը կերևա գալիք օրերին»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Թեթրի խմաուրի» շարժման լիդեր, Ցույցի կազմակերպիչ Բեքա Ծիքարիշվիլիի և ներքին գործերի նախարար, Գիորգի գախարիայի հանդիպումը, տեղի է ունեցել մայիսի 13-ին ուշ երեկոյան, խորհրդարանի շենքում: Ինչպես հանդիպման ավարտից հետո նշել է Բեքա Ծիքարիշվիլին, ցույցի մասնակիցների պահանջների վերաբերյալ ընթանում են բանակցություններ և հնարավոր է գրանցվեն լուրջ արդյունքներ:

Հանդիպման ավարտից հետո ՆԳ նախարարը դիմել է ցուցարարներին և նրանցից ներողություն խնդրել և ներկայացրել բանակցությունների արդյունքները:

Ռուսթավելիի պողոտայում «թեթրի խմաուրի» շարժման ցույցը ցրվել է երեկ: Այս որոշումը ցուցարարները ընդունել են Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո:

Ինչպես հայտարարել են ցույցի կազմակերպիչները, նրանք անցնում են բանակցությունների ռեժիմի և մեկ շաբաթով դադարեցնում են ցույցերը:

Հաջորդ ցույցը «Թեթրի խմաուրի» շարժման լիդերները ծրագրում են անց կացնել մայիսի 19-ին: