Իրկուտսկի նահանգում ջրհեղեղի պատճառով Ռուսաստանում հայտարարվել է արտակարգ դրություն
Իրկուտսկի նահանգում ջրհեղեղի պատճառով Ռուսաստանում հայտարարվել է արտակարգ դրություն

Իրկուտսկի նահանգում ջրհեղեղի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել ամբողջ Ռուսաստանում:

Աղետի հետևանքով հասցված վնասը գերազանցում է 29 միլիարդ ռուբլին: Հեղեղված են բնակավայրերը, որտեղ ապրում է 33 հազար մարդ: Ջրհեղեղի ժամանակ զոհվել է 20 մարդ, տուժել՝ 1200-ը:

Ողջ երկրի մասշտաբով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանը Ռուսաստանի նախագահը ստորագրել է հուլիսի 3-ին: Ըստ փաստաթղթի, հեղեղված շրջաններում հնարավոր կլինի ուղարկել Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչներին: Աղետի հետևանքները վերացնելու և տուժածներին բնակարաններով ապահովելու համար պահուստային ֆոնդից կհատկացվի գումար:

Ընդհանուր հեղեղված է 98 բնակավայր և ավելի քան 6600 տուն: Տարհանվել է ավելի քան 2000 քաղաքացի: