Իրակլի Կոբախիձե. Ընդդիմությունն զբաղված է իրար «ուտելով»
Իրակլի Կոբախիձե. Ընդդիմությունն զբաղված է իրար «ուտելով»

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, ընդդիմությունն զբաղված է իրար «ուտելով»:

Ինչպես լրագրողներին հայտնել է Կոբախիձեն, մինչ իշխանությունը զբաղված է գործ անելով և համավարակի վերաբերյալ դեռևս շատ բան կա անելու սոցիալական և տնտեսական տեսանկյունից, այդ ընթացքում, ընդդիմությունն զբաղված է իրար «ուտելով»:

«Նրանք իրար են «ուտում» կուսակցություններում, կուսակցություններից դուրս, մամուլում, ոչ կառավարական կազմակերպություններում: Ամենուրեք միմյանց դեմ են, որը շատ լավ է, քանի որ այս ծայրահեղական ընդդիմությունը վերջին հաշվով, առաջիկա ընտրություններին այլևս այն ծավալով չի լինի ներկայացված, ինչպես այսօր: Համապատասխանաբար, շարունակեն «ուտել» միմյանց, դա միայն դրական ազդեցություն կունենա մեզ և երկրի վրա»,- հայտարարել է Կոբախիձեն: