Իրակլի Ղարիբաշվիլի. Երիտասարդ բուժքրոջ մահը մեծ ողբերգություն է, հարված, որը կրել է համայն Վրաստանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Երիտասարդ բուժքրոջ մահը մեծ ողբերգություն է, հարված, որը կրել է համայն Վրաստանը

Ես իմ խոր վիշտն եմ հայտնում երիտասարդ բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի մահվան կապակցությամբ, – գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Կառավարության ղեկավարի խոսքով, սա ամենամեծ ողբերգությունն է, որը կրել են բոլորը, մեծ հարված, որը ստացել է ամբողջ Վրաստանը:

«Մեր բժիշկները կորցրել են մի երիտասարդ գործընկերոջ, ով իր ամբողջ էությամբ պահպանում էր մեր քաղաքացիների առողջությունը և պայքարում համաճարակի դեմ:

Ես իմ անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին, ցավակցում եմ ողջ բժշկական հանրությանը», – գրել է վարչապետը: