Իրակլի Անթաձեի տեղեկությամբ, բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլիին ազատելու են վաղը
Իրակլի Անթաձեի տեղեկությամբ, բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլիին ազատելու են վաղը

Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Խվիչա Մղեբրիշվիլիին, Ցխինվալի բանտից ազատելու են վաղը:

Այս մասին, պետական ​​անվտանգության ծառայության վերլուծաբանական ծառայության ղեկավար, Իրակլի Անթաձեն հայտարարել է, Էրգնեթիում կայացած միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում կայացած հանդիպումից հետո:

Այսօրվա հանդիպմանը վրացական կողմը հերթական անգամ պահանջել է անվերապահորեն ազատել ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին: Անթաձեի պարզաբանմամբ, հանդիպմանը զրուցել են նաև վերջերս վերսկսված, այսպես կոչված բորդերիզացիայի գործընթացի մասին: