Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 200 հոգի մնացել է լեռան վրա
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 200 հոգի մնացել է լեռան վրա

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 200 հոգի մնացել է լեռան վրա: Նրանց չի հաջողվում իջեցնել խափանված ճանապարհների պատճառով: Փրկարարները Ռինջանի լեռից փորձում են դուրս բերել քաղաքացիներին: Լեռան վրա մնացածների թվում են ֆրանսիացի, թայլանդացի և հոլանդացի զբոսաշրջիկներ:

Մինչ այդ հաջողվել է իջեցնել ավելի քան 500 արտասահմանցու: Մնացածների որոնողական աշխատանքները շարունակվում են ուղղաթիռով: Ինդոնեզիայում երկրաշարժ էր տեղի ունեցել հուլիսի 29-ին:

Երկրաշարժը դարձել է ավերածությունների պատճառ: 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հետևել են 11 փոքր ցնցումներ: Զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ մալայզացի զբոսաշրջիկ:

Ստորգետնյա ցնցումներն զգացել են նաև Ինդոնեզիայի Բալի նավահանգստային կղզում: