Իլիա Երկրորդի սուրբծննդյան ուղերձը կհրապարակվի այսօր
Իլիա Երկրորդի սուրբծննդյան ուղերձը կհրապարակվի այսօր

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի սուրբծննդյան ուղերձը կհրապարակվի այսօր: Այս մասին հայտնել է վարդապետ Իոանե Մճեդլիշվիլին:

«Ուղերձն անպայման այսօր կհրապարակվի»,- նշել է Իոանե Մճեդլիշվիլին:

Սամեբայի աթոռանիստ տաճարում անցկացվել է սուրբծննդյան պատարագ: Տոնական արարողությունն անցկացրել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը: Պատրիարքը տոնական պատարագից հետո դիմել է Սամեբայի տաճարում հավաքվածներին և օրհնել նրանց:

Տոնական պատարագին արժանապատիվ Դանիելն ընթերցել է Հովհաննես Ոսկեբերանի սուրբծննդյան խոսքը: