Հյուսիսային Իռլանդիայում լրագրողի սպանության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իռլանդիայի նոր հանրապետական բանակը»
Հյուսիսային Իռլանդիայում լրագրողի սպանության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իռլանդիայի նոր հանրապետական բանակը»

Հյուսիսային Իռլանդիայում լրագրողի սպանության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իռլանդիայի նոր հանրապետական բանակը»: Այս մասին լուրը փոխանցում է «եվրոնյուսը»: Կազմակերպության հայտարարությունը հրապարակել է «Աիրիշ նյուսը»:

«Թշնամու հարձակման ժամանակ դժբախտաբար զոհվել է Լիրա Մակկը: Դրա պատճառն այն էր, որ լրագրողը մոտ էր կանգնած հակառակորդին»,-ասված է հայտարարությունում:

Հյուսիսային Իռլանդիայում լրագրող, Լիրա Մակկը զոհվել է ապրիլի 19-ին խառնաշփոթությունների ժամանակ: Լոնդոնդերի քաղաքում իրավապահները հատուկ գործողություն էին իրականացնում «հանրապետականների» բնակարաններում, որի դեմ բողոքել է մոտ 100 մարդ: Բողոքը կարճ ժամանակում վեր է ածվել խառնաշփոթությունների: Հանրապետականները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր:

Ոստիկանները լրագրողի սպանության մեջ կասկածանքով ձերբակալել էր երկու մարդու, սակայն քիչ անց առանց մեղադրանք առաջադրելու ազատել էր դրանց: