Հունաստանում հաջողվել է փրկել Վրաստանի քաղաքացիներից մեկին, երկրորդին շարունակում են փնտրել
Հունաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոսեբ Նանոբաշվիլին հայտարարում է, որ Վրաստանի քաղաքացիներից մեկը, որին որոնում էր ընտանիքը փրկված է և գտնվում է անվտանգ վայրում, իսկ մյուսին դեռևս փնտրում են:
«Առավոտից հետո թեժ գծին հավելյալ հաղորդագրություն տուժածների մասին չի մտել: Այն երկու մարդուց մեկը գտնվում էր վտանգավոր վայրում, սակայն նրան գտել ենք և այդ կինը գտնվում է անվտանգ վայրում: Երկրորդին այս պահին փնտրում ենք, ինչպես նաև սպասում ենք Հունաստանի ներքին գործերի նախարարության լրատվությանը զոհվածների և հիվանդանոցներ տեղափոխվածների մասին: Հույս ունենք, որ այդ ցուցակում Վրաստանի քաղաքացիներ չեն լինի»,-հայտարարել է Յոսեբ Նանոբաշվիլին և նշել, որ հավանաբար ճգնաժամը կհաղթահարվի մոտ ապագայում:
Հիշեցնենք, Հունաստանում պայքարում են հրդեհի դեմ, վերջին տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 60-ը, հարյուրավոր մարդիկ տուժել են: Աթենքում Վրաստանի դեսպանատունը անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի: Վրաստանի քաղաքացիները դեսպանատան հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +306995779793:
Հեղինակ -
Edgar Barsegyan