Հրշեջ-փրկարարները անտառից դուրս են բերել վիրավոր որսորդին
Հրշեջ-փրկարարները անտառից դուրս են բերել վիրավոր որսորդին

Ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության կառավարման 112 կենտրոն մտել է ահազանգ, որ Ծալենջիխայի մունիցիպալիտետում, Ջվարի բնակավայրի մոտակայքում գտնվող անտառում, վորսորդը վնասել է իրեն և ունի օգնության կարիք:

Նրանց տեղեկությամբ, հրշեջ-փրկարարներն անմիջապես մեկնել են դեպքի վայր: Զուգահեռաբար փրկարարական աշխատանքներին մասնակցում էր սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը: Վատ եղանակի և դժվարանցանելի ռելյեֆի պատճառով, վիրավորին չի հաջողվել դուրս բերել ուղղաթիռով:

«Հրշեջները, պատգարակի օգնությամբ նրան ոտքով հասցրել են մայրուղի, որտեղ նրանց դիմավորել են բժշկական ծառայության ներկայացուցիչները, որից հետո վիրավորին տեղափոխել են բժշկական հաստատություն և ցուցաբերվել է համապատասխան օգնություն: Նրա առողջական վիճակը ծանր է»,- ասված է արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հայտարարության մեջ: