Հռոմի հյուրանոցներից մեկում հավաքվում են Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները (տեսանյութ, ֆոտոշարք)
16:50, 03.03.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման համար էմիգրանտները հավաքվել են Հռոմում:
«Միասին տանը» շարժման կազմակերպմամբ հանդիպումը տեղի է ունենում Հռոմում, հանրապետության հրապարակում գտնվող հյուրանոցում:
Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է տեղից, հյուրանոցում խստացված են անվտանգության նորմերը:
Հանդիպումը սկսվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին: Մինչ այդ կայացել է հանդիպմանը ներկա գտնվելու ցանկացողների գրանցումը:
Հիշեցնենք, փետրվարի 10-ին «միասին տանը» շարժման կազմակերպմամբ, Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին աջակիցների հետ հանդիպել է Բելգիայի Լյեժ քաղաքում: