Հոնգ Կոնգի խորհրդի ընտրություններում հաղթել են դոմոկրատամետ ուժերը
Հոնգ Կոնգի խորհրդի ընտրություններում հաղթել են դոմոկրատամետ ուժերը

Հոնկոնգի քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել են դեմոկրատամետ ուժերը: Նրանց հաջողվել է հաղթել 18 շրջաններից 17-ում: Ընդհանուր առմամբ 18 շրջաններում 452 տեղերի համար մրցել են 1090 թեկնածուներ:

Խորհուրդները կարգավորում են միկրո մակարդակի այնպիսի հարցեր, ինչպիսիք են կոմունալ ծառայություններն ու տրանսպորտը:

Ընտրություններն անցել են կառավարության դեմ լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, որոնք շարունակվում են արդեն 6-րդ ամիսն է: Մասնակցությունը եղել է ռեկորդային ՝ 71 տոկոս: