Հոգևորականներս համաձայնվել ենք, որ ճիշտ չէ հրապարակայնորեն, քաղաքական հայտարարություններ անել Դավիթ Գարեջիի հարցով, Գարեջին Վրաստան է, Գարեջին մերն է. Հայր Նիկոլոզ
Հոգևորականներս համաձայնվել ենք, որ ճիշտ չէ հրապարակայնորեն, քաղաքական հայտարարություններ անել Դավիթ Գարեջիի հարցով, Գարեջին Վրաստան է, Գարեջին մերն է. Հայր Նիկոլոզ

Դավիթ գարեջիի հարցով իմ կամ ձեր խոսելով, Գարեջին ոչինչ չի ավելացվի և ոչ էլ կպակասի, Գարեջին Վարստան է, Գարեջին մերն է և գտնում եմ, որ նման հեռուստատեսային տարածքում սա կախարդական ձեռքի շարժում է,- այս մասին լրագրողերի հետ զրույցում հայտարարել է Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզը:

Նրա խոսքով, հոգևորականները պայմանավորվել են չմեկնաբանել Դավիթ Գարեջիի հարցը:

«Ես այս թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ անի: Կարծում եմ, որ հանրային տարածքում այսպիսի և նման ձևով խոսելը ինչ-որ անհասկանալի, տարօրինակ խաղ է, որին մենք, բնակչությունս, ինչպես քաղաքական ոչխարներ, հետևում ենք: Ես չեմ ուզում լինել քաղաքական ոչխար, ես ուզում եմ լինել Քրիստոսի ոչխար և ուրեմն դադարեցրեք խոսել այդ մասին, դա է իմ կոչը:

Մենք, հոգևորականներս, պայմանավորվել ենք, որ ճիշտ չեն հրապարակային քաղաքական հայտարարություններ Դավիթ գարեջիի վերաբերյալ, ես դա ճիշտ չեմ համարում»,- ասաց վարդապետ Նիկոլոզը: