Հնարավոր է, թե ոչ 2500 լարի եկամուտով վերցնել հիպոթեքային վարկ - մեկնաբանում է Ազգային բանկը
Հնարավոր է, թե ոչ 2500 լարի եկամուտով վերցնել հիպոթեքային վարկ - մեկնաբանում է Ազգային բանկը

Հնարավոր է, թե ոչ բնական բնակարան գնելու համար 2500 լարի եկամուտող հիպոթեքային վարկ վերցնել հունվարի մեկին գործարկված բանկային կանոնակարգի պայմաններում,- Ազգային բանկում մեկնաբանում ն, որ եթե քաղաքացու կամ ընտանիքի եկամուտը ամսում կազմում է 2500 լարի, 60 քառակուսի մետ մակերեսով բնակարան կարող է գնել 15 տարի մարման ժամկետով հիպոթեքային վարկի միջոցով:

Ազգային բանկը նշված փաստի առնչությամբ արել է մեկնաբանություն:

«Հաճախ զրուցում են այն մասին, որ վարկավորման նոր կանոններով, հիպոթեքային վարկից կարող են օգտվել միայն բարձր եկամուտ ունեցող անձինք, որը իրականությանը չի համապատասխանում: Օրինակ, 60 քառակուսի մետր մակերեսով բնակարանը 15 տարի մարման ժամկետով հիպոթեքային վարկ է կարող վերցնել ամենամսյա 2500 լարի եկամուտ ունեցող անձը/ընտանիքը, այդ թվում այն դեպքում, երբ ընտանիքի անդամների, օրինակ ամուսինների ընդհանուր եկամուտը կազմում է 2500 լարի: Ավելի փոքր բնակարան գնելու կկարողանա առավել փոքր եկամուտ ունեցող անձը/ընտանիքը»,- նշում են Ազգային բանկում:

Գերատեսչությունում կեղծ են անվանում տարածված տեղեկություն, իբր զգալիորեն դժվարացել է հիպոթեքային վարկ վերցնելը: