Հիպոտեքային վարկերի դեպքում լարիի տոկոսադրույքը նվազելու է մինչև 7 տոկոս, որը պատմական նվազագույնն է. Բեքա Լիլուաշվիլի
Հիպոտեքային վարկերի դեպքում լարիի տոկոսադրույքը նվազելու է մինչև 7 տոկոս, որը պատմական նվազագույնն է. Բեքա Լիլուաշվիլի

Կառավարությունը սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքը 4 տոկոսով, ինչը նշանակում է, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը լարիի դեպքում կիջեցվի մինչև 7 տոկոս, և սա պատմական նվազագույն է,- այս մասին Վրաստանի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Բեքա Լիլուաշվիլին հայտարարել է դեվելոպերական հատվածի աջակցության հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ:

Ինչպես նա նշել է, նրանք, ովքեր ծրագրում են բնակարան գնել, կկարողանան օգտվել զգալի առավելություններից:

«Ինչ վերաբերում է կոնկրետ սուբսիդիայի մասին, կառավարությունը սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքը 4 տոկոսով, ինչը նշանակում է, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը լարիի դեպքում կիջեցվի մինչև 7 տոկոս, և սա պատմական նվազագույն է», – ասել է Բեքա Լիլուաշվիլին:

Ինչպես նշել է վարչապետի խորհրդականը, սուբսիդավորումը կվերաբերի բոլոր վարկային պայմանագրերին, որոնք ներառում են մինչև 200 000 լարի վարկ: