«Հեռուստադպրոցը» առաջացրել է շատ նոր մտքեր, նախագծերից մեկը «Սա Վրաստանն է», որին կարող են մասնակցել բոլոր տաղանդավոր անձիք. Վասիլ Մաղլափերիձե
«Հեռուստադպրոցը» առաջացրել է շատ նոր մտքեր, նախագծերից մեկը «Սա Վրաստանն է», որին կարող են մասնակցել բոլոր տաղանդավոր անձիք. Վասիլ Մաղլափերիձե

Ուրախ եմ, որ «Հեռուստադպրոց» նախագիծը անհրաժեշտ է դարձել հասարակության համար, և դա մեզ լցնում է ոգևորությամբ, որից հետո որոշում ենք կայացրել շարունակել այդ նախագիծը,- այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Վասիլ Մաղլափերիձեն:

«Չնայած նրան, որ գաղափարը ծնվել է ինքնաբուխ, այն հնարավոր դարձավ իրագործել այն մտավոր բազայով, որն առկա է կրթության նախարարությունում, դպրոցներում, Վրաստանի առաջին ալիքում: Մենք մտածում ենք ապագայի մասին: Կլինեն շատ ուղղություններ: Դրանցից մեկը ոչվրացալեզու բնակչությունում և երիտասարդներում վրաց լեզվի դասավանդման ամրապնդումն ու խթանումն է: Սա նշանակում է արտադասարանական թեմաների խթանում՝ բնագիտական, հումանիտար առարկաներում, մտածում ենք դիմորդների մասին, այսպես կոչված պրոֆուսումնարանների ուղղությամբ: Շատ հետաքրքիր ալիք կլինի, խոսում եմ՝ «Առաջին ալիք – կրթության» մասին: Եթե հաշվի առնենք մեր երկրի չափսը և նրա աշխարհաքաղաքական դիրքը, կրթությունը գլխավոր առաջնահերթություն է: Դա նաև մեր զենքն է, տնտեսական և ընդհանուր հաջողությունների հիմքը: Իհարկե, մենք ամեն կերպ ներգրավված կլինենք այդ գործին»,- ասել է Մաղլափերիձեն:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «Առաջին ալիք – կրթությունը» կլինի լայնամասշտաբ, արդեն ստորագրվել է համաձայնագիր և սկսվում է վրաց մուլտիպլիկացիայի աջակցության նախագիծը:

«Մենք պատվիրել ենք 36 սերիանոց անիմացիոն ֆիլմ: Այս նախագծի շրջանակներում ծրագրում ենք պատրաստել տարբեր հաղորդումներ: Մեր նախագծերը մեծ ուշադրություն են գրավել Եվրոպայում: Ակտիվ համագործակցում ենք «BBC»-ի հետ: Որոշ նախագծեր թարգմանում ենք և նրանցից մի քանիսը իրականացնում ենք անալոգով: Վրաստանի առաջին ալիքը դարձել է Եվրոպական հանրային հեռարձակողների ընտանիքի լիիրավ անդամ»,- ասել է Վասիլ Մաղլափերիձեն:

Ինչպես նշել է առաջին ալիքի տնօրենը, «Հեռուստադպրոց» նախագիծը առաջացրել է նոր գաղափարներ և դրանցից մեկը «Սա Վրաստանն է» նախագիծը:

«Նորություններ ունենք շատ ուղղություններով: Ամենակարևորը դա երիտասարդ թիմն է, որոնք ճգնաժամային իրավիճակում ստեղծեցին նոր նախագիծ: Ես կասկած չունեի, որ մենք այս ճգնաժամը կհաղթահարեինք արժանապատվորեն: Իհարկե, կունենանք թերություներ, երբեմն կարող է ապրենք սրտացավություն, սակայն այս գործին պետք է բոլորս մոտենանք միասին, քանզի դա հանրային գործ է, թե ինչպես պետք է կազմենք այս ալիքը: Նախագիծը բաց կլինի բոլորի, նույնիսկ  բարի և անբարյացակամ տրամադրված մարդկանց համար, ովքեր, ինչպես միշտ, որոշակի խթան են տալիս: Առաջիկայում կհայտարարվի «Սա Վրաստանն է» շատ մեծ նախագիծը, որին կկարողանան մասնակցել բոլոր տաղանդավոր մարդիկ: Այն կլինի ընտանեկան, ընկերների, դպրոցականների, տատիկների, հարազատների միություն: Նախագիծն իրականացվելու է բոլոր ձևերով: Կստեղծվեն հատուկ հարթակներ, տարբեր ուղղություններով: Կարծում եմ, որ այն կդառնա ամենասիրված հաղորդումներից մեկը, քանի որ ցույց է տալու վրացական տաղանդի ֆենոմենը: Սկզբնապես ծրագիրը կլինի հեռավար, սակայն որոշ հեռավար տարրերը կպահպանվեն: Պատրաստվում ենք հատուկ տաղավարներ: Այնպես որ, սպասենք և առաջիկա օրերին մենք կխոսենք մանրամասների մասին»,- նշել է Վասիլ Մաղլափերիձեն:

Թողնել մեկնաբանություն