Հայտնի է չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումների ժամանակացույցը
Հայտնի է չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումների ժամանակացույցը

ՈւԷՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումների ժամանակացույցը:

Ապրիլի 30-ին, Լոնդոնում Տոտենհեմը հյուրընկալելու է Այաքսին, իսկ մայիսի 1-ին Բարսելոնան և Լիվերպուլը հանդիպելու են իսպանիայում:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 7-ին և 8-ին: Միմյանց դեռ կհանդիպեն Լիվերպուլը և Բարսելոնան, ապա Այաքսը և Տոտենհեմը:

Հանդիպումները սկսվելու են Թբիլիսիի ժամանակով ժամը 23:00-ին: