Հայկական լրատվամիջոցների տեղեկությամբ, Լեռնային Ղարաբաղում վերջին օր ու գիշերվա ընթացքում զոհվել է 81 զինծառայող
Հայկական լրատվամիջոցների տեղեկությամբ, Լեռնային Ղարաբաղում վերջին օր ու գիշերվա ընթացքում զոհվել է 81 զինծառայող

Լեռնային Ղարաբաղում վերջին օր ու գիշերվա ընթացքում զոհվել է 81 զինծառայող: Այս մասին տեղեկությունը տարածում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի վարչակազմը:

Ըստ հայկական լրատվամիջոցների, սեպտեմբերի 27-ին սկսված զինված առճակատումից հետո, Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 1 302-ի:

Չճանաչված Լեռնային Ղարաբաղ նախագահ Արայիկ Հարությունյանն հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու որոշումը կգնահատի պատմությունը, չնայած հայկական կողմը ստիպված էր այդ որոշումը կայացնել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ձևակերպել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը հաջորդել է բողոքի ցույց Երևանում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում: Ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները նաև ծեծի են ենթարկել ազգային ժողովի նախագահին: Ավելի ուշ Հայաստանի վարչապետը ուղերձում ասել է, որ այլ ելք չուներ:

Համաձայնագրին հաջորդեց տոնախմբություն Բաքվի փողոցներում: Հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ասել է, որ «Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կետ է դրվել»:

Համաձայնագրի տեքստն արդեն հրապարակված է: Իննը կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել մինչև 2000 ռուս խաղաղապահների: