Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Վրաստանիի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին (ֆոտո)
Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Վրաստանիի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին (ֆոտո)

Վրաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատվիրակության հետ միասին այցելել է Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ դրել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին:

Բացի այդ, այսօր նախատեսված է հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի միջև: Հանդիպումից հետո Հայաստանի նախագահը կայցելի Թբիլիսիի հայկական տաճար:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել էր Թբիլիսի: Սարգսյանն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հայաստանի նախագահն այսօր կմեկնի Վրաստանից:

ՀՀ պատվիրակության կազմում են՝ ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Հայաստանի ազգային շահերի ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Թողնել մեկնաբանություն