Հայաստան նախագահը պարել է իր նստավայրի մոտ անց կացվող բողոքի ակցիայի մասնակիցների հետ (տեսանյութ)

Հայաստան նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր նստավայրի մոտ անց կացվող բողոքի ակցիայի մասնակիցներին և պարել նրանց հետ:

Երկրի հարավ-արևելյան մասում գտնվող, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ սկզբում հանդիպել են Հայաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները և նրանցից վերցրել են բողոքի նամակը: Սակայն քիչ անց, ցուցարարների հետ հանդիպելու է դուրս եկել նախագահը և անձամբ լսել նրանց պահանջները:

Արմեն Սարգսյանը ցուցարարների հետ միասին պարել է ազգագրական ՝ Քոչարի պարը:

Հայաստանի նախագահը խոստացել է ցուցարարներին, որ կուսումնասիրի նամակը: Ցուցարարները նախագահին տվել են երկու օր ժամանակ, հակառակ դեպքում սպառնում են շարունակել ցույցերը:

Հայկական մամուլում տարածված լրատվությամբ, Հայաստանի նախագահը բաժնեմաս ունի կանադա-բրիտանական Lydian International ընկերությունում: Անձամբ Սարգսյանը հերքում է այդ լուրը:

Ցուցարարները գտնում են, որ ոսկու հանքերը վնասում են Ամուլսարի էկոհամակարգին: Ինչպես գրում է  Panorama.am-ը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ, Արմեն Սարգսյանը մեկ անգամ ևս նշել է, որ Lydian ընկերության և Ամուլսարի հանքերի հետ ընդհանրապես կապ չունի: