Հարց ունեմ «ազգային շարժման» անդամներին, երբ Գորիում ընկել էր իսկանդերը, ինչու նրանք այդ ապացույցները փոխանցել են այլ երկրի, նույնիսկ եթե այդ երկիրը բարեկամ է, և ապացույցները չեն կցել հետաքննությանը. Թեա Ծուլուկիանի
Հարց ունեմ «ազգային շարժման» անդամներին, երբ Գորիում ընկել էր իսկանդերը, ինչու նրանք այդ ապացույցները փոխանցել են այլ երկրի, նույնիսկ եթե այդ երկիրը բարեկամ է, և ապացույցները չեն կցել հետաքննությանը. Թեա Ծուլուկիանի

Երբ կգնամ խորհրդարան, հարց եմ ունենալու «ազգային շարժման» անդամներին, երբ Գորիում ընկել էր իսկանդերը, ինչպես պատահեց, որ «ազգային շարժման» ուժայինները այդ ապացույցները փոխանցել են այլ երկրի, նույնիսկ եթե այդ երկիրը բարեկամ է, փոխանցել են այնպես, որ այդ ապացույցները չեն կցվել հետաքննությանը,-այս հայտարարությունը արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին արել է իմեդի հեռուստաալիքի եթերում:

«Հաագայի դատարանը և դատախազությունը ճանաչում է, որ ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանը ունի աշխատանքի ժամանակակից մեթոդներ: Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է, որ չի համագործակցում է Հաագայի հետ, սակայն իր հերթին համոզված եմ, որ Ռուսաստանը Հաագայի դատախազին փոխանցում է որոշ նյութեր: Ռուսաստանը Ստրասբուրգում հայտարարել է նաև, որ իսկանդեր չի ընկել, և դա ֆոտոշոպ է:

Երբ կգնամ խորհրդարան, հարց եմ ունենալու «ազգային շարժման» անդամներին, երբ Գորիում ընկել էր իսկանդերը, և «ազգային շարժման» ուժայինները ամերիկացիներին փոխանցեցին այդ ապացույցը և մենք մոմով փնտրում էինք դրա մնացորդները, միայն այս տարի վերադարձրել ենք Ամերիկայից 800 կիլոգրամ նյութական ապացույց, հենց այդ հարցն ունեմ նրանց մոտ, թե ինչպես նյութական ապացույցները փոխանցվեցին առանց դրանց գրանցման»,-հայտարարել է արդարադատության նախարարը:

Արդարադատության նախարարը հույս ունի, որ Հաագայի դատարանը կպարզի հանցագործներին, որոնք իրականացրել են վրացիների էթնիկ զտում: