Գուդաուրիում ճոպանուղու վնասման փաստի առնչությամբ սկսվել է հետաքննություն
Գուդաուրիում ճոպանուղու անսարքության շուրջ պաշտոնական տեղեկություն է տարածել Լեռնային հագստավայրերի զարգացման ընկերությունը:
«Գուդաուրիում, դահուկային ճանապարհին, այս պահին ունեցած տեղեկությամբ, ճոպանուղին վթարային կանգ է առել և սկսել տեղաշարժվել հետընթաց, որից հետո, նախնական տվյալներով, տուժել է 10 քաղաքացի, նրանց վնասվածքները միջին ծանրության են:
Դեպքի վայր են այցելել ներքին գործերի նախարարության դահուկորդ պարեկները, տեղում է աշխատում նաև շտապ օգնության երեք բրիգադ, որոնք տուժածներին տեղափոխում են դեռ Գուդաուրիի հիվանդանոց, իսկ այնուհետև անհրաժեշտությունից ելնելով այլ կլինիկաներ:
Էկոնոմիկայի նախարարության Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունն արդեն կապ է հաստատել ճոպանուղի արտադրող «Դոպելմայեր» ընկերության հետ, որպեսզի անհապաղ արձագանքի և պատճառները պարզելու համար ուղարկի փորձագետներ»,- ասվում է հայտարարությունում:
Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը հայտարարում է, որ պետությունը կհոգա բոլոր տուժածների բուժման ծախսերի մասին:
Դրա հետ մեկտեղ հայտարարությունում նշված է, որ ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի միջադեպի առնչությամբ սկսել է հետաքննություն: