Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բեռնատարների տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բեռնատարների տեղաշարժը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների  վարչության հաղորդմամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բեռնատարների երթևեկությունը:

«Բարդ օդերևութաբանական պայմանների (ձյուն, մերկասառույց, ցածր ջերմաստիճան) պատճառով միջազգային նշանակություն ունեցող՝ Ստեփանծմինդա – Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում  արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած ավտոտրանսպորտի համար տեղաշարժը ազատ է»,-ասված է ավտոմոբիլային ճանապարհների վարչության լրատվության մեջ:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունն ազատ է: