Գնալով բոլորը կհասկական, թե ինչ հերոս է եղել Արչիլ Տատունաշվիլին. Գիորգի Կվիրիկաշվիլի
Գնալով բոլորը կհասկական, թե ինչ հերոս է եղել Արչիլ Տատունաշվիլին. Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստը բացել է Արչիլ Տատունաշվիլիի մասին զրուցելով:

Ինչպես հայտարարել է Կվիրիկաշվիլին, գնալով բոլորը կհասկական, թե ինչ հերոս է եղել Արչիլ Տատունաշվիլին:

«Երկու օր առաջ հողին ենք հանձնել վրաց հերոսին, Արչիլ Տատունաշվիլիին, որը ետմահու պարգևատրվել է փառքի շքանշանով, քանզի թշնամուն չի հաջողվել ոտնահարել նրա արժանիքները: Գտնում եմ, գնալով բոլորը կհասկական, թե ինչ հերոս է եղել Արչիլ Տատունաշվիլին»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքերով, մարդիկ, որոնք կտտանքների են ենթարկել Արչիլ Տատունաշվիլիին, վրաց-օսական հաշտեցման և Վրաստանի միասնության թշնամիներն են:

Կառավարության նիստին Կվիրիկաշվիլին դիմել է հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլիին և կոչ արել չհետաձգել այն փաթեթի քննարկումը, որը պատրաստել է պետնախարարի ապարատը: