Գլխավոր դատախազությունը Թեմիրլան Մաչալիկաշվիլու ընտանիքին առաջարկում է վաղը հանդիպել
Գլխավոր դատախազությունը Թեմիրլան Մաչալիկաշվիլու ընտանիքին առաջարկում է վաղը հանդիպել

Գլխավոր դատախազությունը Դուիսիում հատուկ գործողության ժամանակ վիրավորված և այնուհետև մահացած Թեմիրլան Մաչալիկաշվիլու ընտանիքին առաջարկում է հանդիպել վաղը, 13:00-ին: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են դատախազությունում:

Հիշեցնենք, որ Մաչալիկաշվիլու ընտանիքը գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ հանդիպում է պահանջում: Նրանց հայտարարությամբ, ավելի լավ կլինի, եթե դատախազը անձամբ այցելի Պանկիսիի կիրճ:

«Մենք զրուցել ենք Պանկիսիի կիրճի իսլամական թեմի ներկայացուցիչների և տարեցների հետ և ընդհանուր կարծիք է, որ ավելի լավ կլինի, եթե դատախազը անձամբ այցելի կիրճ»,- հայտարարել է Թեմիրլան Մաչալիկաշվիլու մայրը՝ Առաջին ալիքի հետ զրույցում: