Գլխավոր դատախազությունը կադրային փոփոխությունների մասին տարածել է հայտարարություն
Գլխավոր դատախազությունը կադրային փոփոխությունների մասին տարածել է հայտարարություն

Վրաստանի գլխավոր դատախազությունը գերատեսչությունում իրականացված կադրային փոփոխությունների վերաբերյալ տարածում է պաշտոնական տեղեկություն:

Գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն դատախազությունում իրականացրել է ներքին կադրային փոփոխություններ: Թբիլիսիի դատախազ է նշանակվել Մալխազ Կապանաձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության դատախազ՝ Նաթիա Սոնղուլաշվիլին, իսկ Արևմտյան Վրաստանի դատախազ է նշանակվել Շոթա Տղեշելաշվիլին: Կախեթիի դատախազի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Լևան Պաքսաշվիլին, Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի դատախազ կլինի Ավթանդիլ Կոճլամազաշվիլին, իսկ Սամցխե-Ջավախեթիի դատախազ՝ Շոթա Ռիժամաձեն:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի նախկին դատախազին, Միխեիլ Շաղուլաշվիլին աշխատանքը կշարունակվի Վրաստանի գլխավոր դատախազությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի դատախազությունում ներքին կադրային փոփոխությունները ծառայում են դատախազության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: