Գիորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել
Գիորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 8-10-ին Բելգիայում աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպումներ է ունենալու Եվրահանձնաժողովում, Եվրամիության խորհրդում և ՆԱՏՕ-ի շտաբակայանում:

Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության լրատվությամբ, Բրյուսելում հանդիպումների ժամանակ հիմնականում քննարկվելու են Վրաստանի Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրմանը, Վրաստանում ընթացող բարեփոխումներին, անայցագրային ռեժիմին և Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահը հիմնականում ուշադրությունը կենտրոնացնելու է անվտանգության, բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության վրա: Մարգվելաշվիլին եվրոպացի պաշտոնյաներին լրատվություն է փոխանցելու նաև բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում Արչիլ Տատունաշվիլիի  մահվան մասին:

Այցի առաջին օրը Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպելու է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո հայտարարություններ են անելու մամուլի համար:

Բացի այդ Վրաստանի նախագահը հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ:

Ծրագրվում է նաև Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Գիորգի Մարգվելաշվիլին խոսքով ելույթ է ունենալու Բրյուսելի համաժողովի ժամանակ: