Գիորգի Կվիրիկաշվիլին Իլհամ Ալիևին շնորհավորել է Ադրբեջանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Գիորգի Կվիրիկաշվիլին Իլհամ Ալիևին շնորհավորել է Ադրբեջանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Իլհամ Ալիևին շնորհավորել է Ադրբեջանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վարչապետը համոզված է, որ երկու երկրների միջև դինամիկ հարաբերությունները կշարունակվեն:

«Շնորհավորում եմ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունները գնալով կխորանան: Մենք հնարավորություն ունենք համագործակցելու տարբեր ոլորտներում, որի շնորհիվ մենք կուժեղացնենք մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունը»,-գրել է Կվիրիկաշվիլին:

Նախագահական ընտրությունները Ադրբեջանում կայացել են երեկ: Նախագահի պաշտոնի համար հավակնում էր 8 թեկնածու: Նախնական տվյալներով, Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 86 տոկոսը: