Գիորգի Կվիրիկաշվիլին Ամբրոլաուրիում բացելու է «Վրացական երազանք» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը
Գիորգի Կվիրիկաշվիլին Ամբրոլաուրիում բացելու է «Վրացական երազանք» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսը

«Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, այսօր Ամբրոլաուրիում անց է կացնելու տարածաշրջանային կոնֆերանս, որի ընթացքում ընտրելու են քաղաքացիական կազմակերպության նախագահին, բյուրոի անդամներին և համագումարի պատվիրակության անդամներին,-լրատվությունն այս մասին տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը:

Կոնֆերանսի մասնակիցներին խոսքով դիմելու են՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և գործադիր քարտուղար, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Կոնֆերանսը Ամբրոլաուրիի մշակույթի կենտրոնում սկսվելու է ժամը 15:00 -ին