Գիորգի Գախարիան Վրաստանում ստեղծված համավարակաբանական իրավիճակը քննարկել է առողջապահական ոլորտի փորձագետների հետ
Գիորգի Գախարիան Վրաստանում ստեղծված համավարակաբանական իրավիճակը քննարկել է առողջապահական ոլորտի փորձագետների հետ

Վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում ստեղծված համավարակաբանական իրավիճակը և «կովիդ 19»-ի կառավարման գործընթացում գոյություն ունեցող մարտահրավերները քննարկել է առողջապահական ոլորտի փորձագետների հետ:

Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության ղեկավարը մանրամասն լսել է համավարակի վերաբերյալ ոլորտի փորձագետների դիրքորոշումները: Ուշադրության կենտրոնում էր հոսպիտալային հատվածի պատրաստվածությունը: Զրույցի ընթացքում ուշադրությունը կենտրոնացվել է այն բանի վրա, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել հոսպիտալային հատվածում գերբեռնվածությունից խուսափելու համար, որպեսզի հիվանդանոցից դուրս չմնան այն մարդիկ, ովքեր առաջին հերթին ունեն հատուկ բուժման կարիք: Նշվել է, որ այս առումով անհրաժեշտ է հոսպիտալացնել միայն ծանր հիվանդներին, մինչդեռ մեղմ դեպքերի բուժումը պետք է շարունակվի տանը`ընտանեկան բժշկի հետ խորհրդակցելով կամ կովիդհյուրանոցներում, որտեղ ապահովված է վարակվածների բժշկական հսկողությունը:

Հանդիպմանը համատեղ նշվել է, որ շարժունակությունը նվազեցնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ կետային սահմանափակումներ: Ընդգծվեց նաև, որ խոսքը համընդհանուր արգելափակման մասին չէ:

Շեշտը դրվեց նաև շնչադիմակ կրելու և սոցիալական հեռավարություն պաշտպանելու վրա, ինչը օգնում է կանխել վարակի տարածումը:

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիտիշվիլին, առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Քննարկմանը մասնակցում էին հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, ինֆեկցիոնիստ Մաիա Բուծաշվիլին, առողջապահության փորձագետ Ակակի Զոիձեն, իմունոլոգ-ալերգոլոգ Բիձինա Կուլումբեգովը, ինֆեկցիոնիստ Գիորգի Կանդելակին, բժիշկներ՝ Գիորգի Գոցաձեն և Զուրաբ Գուրուլին: Շվեյցարիայից տեսակապի միջոցով հանդիպմանը միացան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առողջապահության հարցերով խորհրդական Գիորգի Փխակաձեն, ինչպես նաև Էստոնիայում աշխատող փորձագետ Զազա Ծերեթելին:

Թողնել մեկնաբանություն