Գիորգի Գախարիան ծանոթանում է Գուդիաշվիլու հրապարակում ընթացող վերանորոգման աշխատանքներին (ֆոտո)
Գիորգի Գախարիան ծանոթանում է Գուդիաշվիլու հրապարակում ընթացող վերանորոգման աշխատանքներին (ֆոտո)

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Թբիլիսիում ծանոթանում է Գուդիաշվիլու հրապարակում ընթացող վերանորոգման աշխատանքներին:

Վարչապետը Գուդիաշվիլու հրապարակում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ միասին: Կախա Կալաձեն Գիորգի Գախարիային է ծանոթացնում վերանորոգման երկրորդ փուլը:

Վարչապետն ուսումնասիրել է նաև վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված իրերը:

Բացի այդ, Գուդիաշվիլու հրապարակի վերանորոգման հարցը երեկ քննարկել են Վրաստանի կառավարության նիստին, որին ներկա էր նաև Կախա Կալաձեն: