Գիորգի Գախարիան Քութաիսիի միջազգային օդանավակայանում ծանոթացել է նոր տերմինալի շինարարության ընթացքին
Գիորգի Գախարիան Քութաիսիի միջազգային օդանավակայանում ծանոթացել է նոր տերմինալի շինարարության ընթացքին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլու և Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեի հետ միասին, այսօր գտնվում էր Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելու անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ինտենսիվորեն ընթանում է տերմինալի շինարարությունը:

Վրաստանը ընթացիկ տարում հուլիսի մեկից սպասում է միջազգային զբոսաշրջիկներին, համապատասխանաբար, համաշխարհային համավարակի մարտահրավերները հաշվի առնելով, երկրի օդանավակայաններում ներդրվում են անվտանգության բարձր չափանիշներ:

Գիորգի Գախարիան Քութաիսիի օդանավակայանում ծանոթացել է նախագծի երկրորդ փուլով հաշվի առնված շինարարական աշխատանքներին և մանրամասն տեղեկություն ստացել էկոնոմիկայի նախարարության օդանավակայանների միության ղեկավարից:

Վարչապետն ընդգծել է արդի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի էկոնոմիկայի զարգացման գործում և նշել, որ այդ պատճառով է, որ խոշոր և մասշտաբային նախագծերի իրականացմանը տրամադրվում է առանձնահատուկ ուշադրություն: