Գիորգի Գախարիան հավանաբար գիտակցել է հիմնական քաղաքական գործչի ձերբակալման հետ կապված ռիսկերը. «Բի Բի Սի»
Գիորգի Գախարիան հավանաբար գիտակցել է հիմնական քաղաքական գործչի ձերբակալման հետ կապված ռիսկերը. «Բի Բի Սի»

«Բի Բի Սին» արձագանքել է Վրաստանի վարչապետի պաշտոնից Գիորգի Գախարիայի հեռանալուն: Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողի վերլուծաբան, Ռահան Դեմիտրեն գրում է, որ ցնցող էր վարչապետի հրաժարականը, քաղաքական հակառակորդի հնարավոր ձերբակալության դեմ բողոքների պատճառով, բայց «կարծես Գախարիան գիտակցել է հիմնական քաղաքական գործչի ձերբակալման հետ կապված ռիսկերը»:

«Այս քայլով Գախարիան բախվում է «Վրացական երազանքի» այն անդամների հետ, որոնց բնորոշ է ավելի կոշտ մոտեցում: Նրանք ցանկանում են պատժել Նիկա Մելիային` օրենքը չհարգելու համար», – գրել է հոդվածի հեղինակը:

Միևնույն ժամանակ, «Բի Բի Սին» գրում է, որ Գախարիան այս որոշումը կայացրել է ռիսկային պահին, քանի որ երկիրը կանգնած է խորացող քաղաքական ճգնաժամի առաջ:

«Երկրի ընդդիմադիր կուսակցությունները հոկտեմբեր ամսից հրաժարվում են մտնել խորհրդարան ՝ ասելով, որ ընտրությունները կեղծվել են: Ընտրողները սպասում էին, որ ընտրությունները կավարտվեն, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ կոալիցիոն կառավարության ձևավորմամբ: Փոխարենը, ընդդիմության բոյկոտի պատճառով, Վրաստանն իրականում միակուսակցական պետություն է», – գրում է «Բի Բի Սին»:

Գիորգի Գախարիան այսօր, կառավարության վարչակազմում կայացած հատուկ ճեպազրույցում հայտարարեց, որ հեռանում է վարչապետի պաշտոնից: