Գիորգի Գախարիան հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Գիորգի Գախարիան հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է վարչապետ Գիորգի Գախարիայի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը:

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջն իր հրավերն ընդունելու և պաշտոնական այցի համար:

«Ուրախ եմ, որ հյուրընկալում եմ Ձեզ Վրաստանում: Մենք կառավարությունների մակարդակով ամեն օր աշխատում ենք՝ Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները խորացնելու համար: Մենք մշտապես համաձայնում էինք, որ բարձր մակարդակի հանդիպումներն են հիմքը, որ կառավարություններին նախարարությունների մակարդակով արդյունավետ աշխատանքի հնարավորություն են տալիս: Իմ այցը Երևան շատ արդյունավետ էր և տպավորիչ և դրա արդյունքների մասին ենք մենք այսօր զրուցելու գործնական ռեժիմում: Վստահ եմ, Ձեր այսօրվա այցը ևս կտա ավելի շատ արդյունք մեր ժողովուրդների միջև բարեկամական և արդյունավետ համագործակցության համար: Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում և մեր կառավարությունները քաջ գիտակցում են, որ խաղաղությունը և կայունությունն են մեր երկրների զարգացման հիմքը: Առաջին հերթին, մենք պետք է հոգ տանենք խաղաղության և այնուհետև՝ մեր երկրների տնտեսական, մշակութային զարգացման, կրթության և բոլոր այն ոլորտների մասին, որոնց շուրջ մենք այսօր զրուցելու ենք: Վրաստանի, վրաց ժողովրդի անսասան որոշմամբ, մեր երկրի խաղաղության, կայունության և անվտանգության երաշխիքը Եվրատլանտյան ինտեգրումն է և մենք զարգանում ենք այդ ուղղությամբ: Վստահ եմ, Արևելյան գործընկերության շրջանակներում սերտ և արդյունավետ համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Բացի այդ, Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններն է ընդգծել նաև Հայաստանի վարչապետը:

«Շնորհակալություն՝ հրավիրելու և ջերմ ընդունելության համար: Մեր երկրներն ունեն խորը մշակութային, տնտեսական և պատմական կապեր: Մենք հազարամյակներով ապրել ենք կողք-կողքի: Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացնումները ռազմավարական են: Մեր ժողովուրդների հարաբերությունների զարգացումն ամրացնող ևս մեկ գործոնը մեր երկրների ժողովրդավարության զարգացման ճանապարհն է: Նշված հանգամանքը բազմաթիվ հանգամանքների հետ միասին մեր զարգացման անկյունաքարն է: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր որակ, նոր մակարդակ ստանալ և համոզված ենք, այս այցն ավելի կուժաղեցնի այդ հանգամանքները: Մենք իրականացնում ենք մեր պայմանավորվածությունների բոլոր կետերը: Ես նաև ջերմությամբ եմ հիշում մեր առաջին հանդիպումը Երևանում և մեծ հաճույքով եմ հյուրընկալվում Ձեզ, որովհետև հյուրասիրությունը այն ամենակարևոր առանձնահատկություններից է, որ միացնում է մեր երկու երկրները և մեր ժողովուրդներին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված ձևաչափի հանդիպում, որին մասնակցել են երկու երկրների կառավարության անդամները: