Գիորգի Գախարիա. Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը կախված է Ռուսաստանի Դաշնությունից և համաճարակային վիճակից
Գիորգի Գախարիա. Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը կախված է Ռուսաստանի Դաշնությունից և համաճարակային վիճակից

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության հետ չվերթների վերականգնումը կախված է համաճարակայի վիճակից:

Լրագրողները հետաքրքրվել են, ինչից է կախված Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը, որին ի պատասխան վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ չվերթները Վրաստանը չէ, որ դադարեցրել է:

«Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը կախված է Ռուսաստանի Դաշնությունից և համաճարակային վիճակից, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ՝ Վրաստանում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: