Գիորգի Գախարիա. Միշտ պետք է հիշենք, որ այսօր մեր երկիրը բռնազավթված է և ամեն գնով այս խնդիրը պետք է լուծենք խաղաղ ճանապարհով
Գիորգի Գախարիա. Միշտ պետք է հիշենք, որ այսօր մեր երկիրը բռնազավթված է և ամեն գնով այս խնդիրը պետք է լուծենք խաղաղ ճանապարհով

Միշտ պետք է հիշենք, որ այսօր մեր երկիրը բռնազավթված է և պետք է իմանանք, որ սա այն խնդիրն է, որը ամեն գնով պետք է լուծենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Սագարեջոյում, որտեղ «Վրացական երազանքը» ներկայացրել է Գուրջաանի-Սագարեջո-Սիղնաղի-Դեդոփլիսծղարոյի մեծամասնական պատգամավորի թեկնածուին:

Նրա խոսքով, պարտադիր է, որպեսզի երկիրը միավորվի խաղաղ ճանապարհով:

«Ողջունում եմ ձեզ այնտեղից, որտեղ գիտեն պայքարի գինը, համարձակությունը և հյուրընկալությունը: Այսօր պետք է սկսենք նրանով, որ 28 տարի է անցել այն օրից, երբ Սոխումիում սկսվեց զինված պայքար: Ընդհանրապես, վերջին տասնամյակների ընթացքում օգոստոսը մեզ համար ծանր ամիս է: Միշտ պետք է հիշենք, որ այսօր մեր երկիրը բռնազավթված է և պետք է իմանանք, որ սա այն խնդիրն է, որը ամեն գնով պետք է լուծենք խաղաղ ճանապարհով, աշխատանքով, որպեսզի կառուցենք հաջողակ և եվրոպական պետություն: Մեր փախստականները, ովքեր իրենց երկրում փախստական են, պետք է վերադառնան իրենց տուն»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: