Գիորգի Գախարիա. Մեկնարկում է «Ճամփորդիր Վրաստանի համար» նոր ծրագիր, սա մեր երկիրը կրկին հայտնաբերելու մեծ հնարավորություն է
Գիորգի Գախարիա. Մեկնարկում է «Ճամփորդիր Վրաստանի համար» նոր ծրագիր, սա մեր երկիրը կրկին հայտնաբերելու մեծ հնարավորություն է

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, սկսվում է «Ճամփորդիր Վրաստանի համար» նոր ծրագիր:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, բոլորն ունեն հնարավորություն, կրկին հայտնաբերել Վրաստանը:

«Ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրին խնդրել, որ առավելագույնս ակտիվ ներգրավվեք այս ծրագրին: Բոլորս պետք է գիտակցենք, որ այժմ համավարակի օգնությամբ ունենք հնարավորություն, նորից հայտնաբերել մեր երկիրը և պատրաստվել, երբ ամբողջությամբ կբացվի միջազգային տուրիզմը, լինենք լավագույն էքսկուրսավարներ հյուրերի և միջազգային այցելուների համար: Ակտիվ օգտվենք այս ժամանակից, օգնենք բնագավառին, զբոսաշրջությանը, որն ամենաշատն է տուժել: Սա մեծագույն հնարավորություն է, ձեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքի անդամների հետ միասին, մեկ անգամ ևս հայտնաբերենք Վրաստանը, այն վայրերը, որոնց մասին լսել ենք, ընթերցել, սակայն երբեք չենք տեսել: Ամեն բան պետք է անենք, որպեսզի այն շրջանների համար, որոնք տուրիստական առումով կարևոր էին, թեթևացնենք ճգնաժամով պայմանավորված խնդիրները»,- հայտարարել է Գախարիան: