Գիա Վոլսկի. Փաստացի, Վրաստանում բոլոր ուղղություններով իրականացվում են եվրոպական նախագծեր
Գիա Վոլսկի. Փաստացի, Վրաստանում բոլոր ուղղություններով իրականացվում են եվրոպական նախագծեր

Վեց տարվա ընթացքում Վրաստանը հզորացրել է իր դիրքերը միջազգային արենայում,- հայտարարում է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկին:

Նա մեկնաբանել է Ասոցացման համաձայնագրի վեցամյակը և նշել, որ փաստացի, Վրաստանում բոլոր ուղղություններով իրականացվում են եվրոպական նախագծեր:

«Վրաստանն ստացել է տնտեսական լուրջ օգնություն, օրենսդրական բազան իր բովանդակությամբ և առաջընթացով հավասարեցրեց Եվրոպայի օրենսդրական բազայի հետ: Հազարավոր վրացի երիտասարդներ ստացան իրենց կրթությունը Եվրոպայի երկրներում շարունակելու հնարավորություն: Ֆինանսական շատ մեծ օգնություն էր, փաստացի, բոլոր ուղղություններով իրականացվում են եվրոպական նախագծեր»,- հայտարարել է Վոլսկին: