Ղվարելիի մունիցիպալիտետի տարածքում, որտեղ ընկել էր անօդաչու թռչող սարքը, ընթանում են հետաքննչական գործողություններ
Ղվարելիի մունիցիպալիտետի տարածքում, որտեղ ընկել էր անօդաչու թռչող սարքը, ընթանում են հետաքննչական գործողություններ

Ղվարելիի մունիցիպալիտետի տարածքը, որտեղ երեկ ուշ երեկոյան ընկել էր անօդաչու թռչող սարքը, կրկին վերահսկվում է ոստիկանության կողմից և շրջափակված է ժապավենով: Ողջ գիշերվա ընթացքում տեղում աշխատում էին քրեագետները:

Թռչող սարքի կործանման վայրում ամբողջությամբ ոչնչացվել է խաղողի այգին:

Վայրը, որտեղ ընկել է թռչող սարքը գտնվում է բնակավայրից երկու կիլոմետր հեռավորության վրա է: Բարեբախտաբար, պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել: Տարածքում գտնվում են  փորձագետներ և ոստիկանության մի քանի անձնակազմ: Ամենայն հավանականությամբ, նրանք այնտեղ կմնան մինչ հետաքննչական գործողությունների ավարտը:

Ինչպես է հայտնվել անօդաչու թռչող սարքը և ինչն է պայթյունի պատճառը, համապատասխան գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել:

Անօդաչու թռչող սարքերը երեկ երեկոյան վթարի են ենթարկվել Սագարեջոյի մունիցիպալիտետի Ուդաբնո և Ղվարելիի մունիցիպալիտետի Կուճատան գյուղերի մոտակայքում: