Գերմանիայի կառավարությունը COVID 19-ի դեմ պայքարի համար Վրաստանին հատկացրել է լրացուցիչ 20,8 մլն. եվրո
Գերմանիայի կառավարությունը COVID 19-ի դեմ պայքարի համար Վրաստանին հատկացրել է լրացուցիչ 20,8 մլն. եվրո

Վրաստանի և վերակառուցման վարկային բանկի (KfW) միջև ստորագրվել է վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ «սոցիալական անվտանգությունը COVID 19-ի համավարակի համատեքստում»:

Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկությամբ, համաձայնագրերը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար, Իվանե Մաճավարիանին և Հարավային Կովկասում վերակառուցման վարկային բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Կլաուս Ֆայգելը:

Ըստ նրանց, նախագծի շրջանակներում, վարկային համաձայնագրով հատկացված 15 միլիոն եվրոն, տրամադրվում է COVID 19-ի համավարակից տուժած անձանց սոցիալական օգնության հատուցման ապահովման համար:

Դրամաշնորհային համաձայնագրով հատկացվածգումարը՝ 5,8 մլն. եվրոյի չափով, նպատակային սոցիալական աջակցության ծրագրի համաձայն նախատեսված է ծայրահեղ աղքատությունից տուժած մարդկանց սոցիալական օգնության համար:

Այս համաձայնագրերը նաև այն ֆինանսական աջակցության մի մասն են, որը Վրաստանի կառավարությունը ստացել է գործընկեր միջազգային դոնոր կազմակերպություններից ՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի և երկրի տնտեսության հետագա վերականգնման համար: