Գերմանիան և Ֆրանսիան հրաժարվել են Եվրամիության գագաթնաժողովում ներկայացնել եվրոգոտու խորացման ծրագիրը
Գերմանիան և Ֆրանսիան հրաժարվել են Եվրամիության գագաթնաժողովում ներկայացնել եվրոգոտու խորացման ծրագիրը

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեն պատրաստվում բարեփոխումներ իրականացնելու համատեղ ծրագիր ներկայացնել Եվրամիության գագաթնաժողովում, որը կկայանա մարտի վերջին: Այդ մասին հաղորդում է Spiegel-ը:

Խմբագրության խոսքերով՝ , գերմանական իշխանությունները բոլոր մակարդակներում հասկացնում են, որ որևէ առաջարկություն չի լինի, և այդ կետի զարգացումը չեղյալ է հայտարարվում:

Չեղարկման ենթադրյալ պատճառն այն է, որ կոալիցիոն բանակցություններում ՔՍԴԿ-ն և ՍՍԿ-ն չեն քննարկել եվրագոտու խորացման հարցը: