Գարնանային նստաշրջանի առաջին շաբաթը լինելու է աչքի ընկնող, թե ինչպիսի աշխատանք պետք է սպասենք խորհրդարանից գալիք տարիներին. Թամար Չուգոշվիլի
Գարնանային նստաշրջանի առաջին շաբաթը լինելու է աչքի ընկնող, թե ինչպիսի աշխատանք պետք է սպասենք խորհրդարանից գալիք տարիներին. Թամար Չուգոշվիլի

2019 թվականի գարնանային նստաշրջանի առաջին շաբաթը լինելու է աչքի ընկնող, թե ինչպիսի աշխատանք պետք է սպասենք խորհրդարանից գալիք տարիներին,-այս մասին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Թամար Չուգոշվիլին:

Նրա խոսքերով, վաղվանից խորհրդարանը սկսում է աշխատել նոր միջավայրում և օրենսդրական մարմնի աշխատանքը լինելու է տարբերվող, քան մինչ այս էր:

Թամար Չուգոշվիլիի խոսքերով, օրենսդրական մարմնում ընթացիկ շաբաթ ծրագրված է երկու նախարարի լսումներ: Խորհրդարանում լսելու են՝ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար ՝ Միխեիլ Բատիաշվիլուն և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլուն:

Առաջին փոխխոսնակի հայտարարությամբ, խորհրդարանը այն վայրն է, որտեղ բնակչության հարցերին պետք է տրվեն պատասխաններ:

Նրա գնահատմամբ 9րդ կանչի խորհրդարանը անցել է կարևոր աշխատանքային երկու տարի, և առջևում ևս երկու կարևոր տարի կա:

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի լիագումար նիստը տեղի է ունենալու վաղը ժամը 12:00-ին:Խորհրդարանի նիստը տարիներ անց անց է կացվելու Թբիլիսիի խորհրդարանի շենքում: